…Փակում եմ աչքերս, և իմ դեմ նորից Ոսկեգետակն է, Երմոնյա տատս գետափին ծնկած բուրդ է լվանում: Ես ու քույրս ոտաբոբիկ վազում ենք գետակն ի վար ու հավաքում ջրի փախցրած բուրդը:
Հետո եմ, իհարկե, գլխի ընկել, որ այդ օրը տատս վերջին անգամ էր բուրդ լվանում Ոսկեգետակում, որ ես ու քույրս վերջին անգամ էինք վազվզում արցունքի պես վճիտ այդ ջրերում, և հուշի այդ բեկորը վերջիններից է ծննդավարիցս բերած իմ կիսաիրական ու կիսաերազային հուշերի մեջ:
...Հավանաբար, Եփրատի ընթացքը բռնած իմ նախնիները եկել, մտել են այդ հովիտը և տեսնելով, որ շատ է բարեբեր, գեղեցիկ, օդասուն ու ջրառատ, որոշել են հենց այդտեղ էլ կանգ առնել:
Նայել են հովտի միջով հոսող վճիտ ու թափանցիկ գետակին ու տեսնելով, որ հատակի ավազը ոսկուն է տալիս, անունը Ոսկեգետակ են դրել...
Վահագն Դավթյան. «Անխորագիր» վիպակից
Լուսանկարում՝ Հին Արաբկիր. Ոսկեգետակը
Սիլվա Յուզբաշյանի (Silva Yuzbashyan)
ֆեյսբուքյան էջից